Կաղամբաթթվով Վինեգրետ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 12 2016թԴիտումներ` 10361
1.1 բաժակ լոբին թրջել ամբողջ գիշեր, հետո ջուրը փոխել ու խաշել: Քամել, թողնել որ հովանա:
2.Բազուկը, կարտոֆիլը և գազարը լավ լվանալ և խաշել: Եփվելուց հետո հովացնել, մաքրել և կտրատել խորանարդաձև:
3.Կաղամբաթթուն երկարությամբ բարակ կտրատել:
4.Գլուխ սոխը մաքրել, կիսալուսնաձև կտրատել և տապակել ձեթի մեջ:
5.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մանր կտրատած համեմը և մաղադանոսը, համեմել սև և կարմիր պղպեղով, աղով և քացախով: Թողնել, որ համերը միանան:
Բարի ախորժակ
կարմիր լոբի բազուկ գազար կարտոֆիլ կաղամբաթթու պահք Աղցաններ