Բրնձով և դանդուռով փլավ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 7 2018թԴիտումներ` 5221
1.Բրինձը լվանալ և խաշել աղ արած եռացող ջրի մեջ: Պատրաստ լինելուն պես ջրքամել:
2.Դանդուռը լվանալ, կտրատել 4-5 երկարությամբ կտորների և խաշել աղ արած եռացող ջրի մեջ: Պատրաստ լինելուն պես ջրքամել:
3.Թավայի մեջ տաքացնել ձեթը,և տապակել մանր կտրատած սոխն ու սխտորը մինչև սոխի թափանցիկ դառնալը: Ապա ավելացնել համեմունքները, տապակել ևս 2-3 րոպե: Համեմունքներով տապակված սոխի վրա ավելացնել ջրքամած բրինձն ու դանդուռը, խառնել և եփել ևս 2-3 րոպե:
Բարի ախորժակ
բրինձ դանդուռ սոխ սխտոր Տաք ուտեստներ