Դդումով և բրնձով փլավ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 2 2019թԴիտումներ` 1646
1.Բրինձը թրջել սառը ջրի մեջ 20 րոպե: Հետո ջուրը թափել և հոսող ջրի տակ պարզաջրել այնքան ժամանակ, որ ջուրը թափանցիկ լինի: Աղ արած եռացող ջրի մեջ եփել մինչև կիսաեփ լինելը
2.Դդումը մաքրել և կտրատել 5*5 սմ խորանարդիկներով:
3.Թավայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել մանր կտրատած սոխը և սխտորը, տապակել մինչև սոխի թափանցիկ դառնալը: Ավելացնել կտրատած դդումը, համեմել աղով և սև պղպեղով: Տապակել 5 րոպե, ապա ավելացնել կիսաեփ բրնձի վրա: Միասին եփել ևս 10 րոպե: Կրակը անջատելուց հետո ավելացնել թարխունի տերևները:
Բարի ախորժակ
բրինձ դդում սոխ սխտոր թարխուն Տաք ուտեստներ