Սնկով և հավի մսով ֆետուչինի

Անի Նալբանդյան · սեպտեմբեր 5 2016
Դիտումներ 9865

Արագ պատրաստվող ուտեստների շարքում անփոխարինելի է պաստան։ Եթե ունեք անսպասելի հյուրեր ու քիչ ժամանակ, ապա առանց երկար մտածելու պատրաստեք այս պաստան։

Բաղադրությունը`

  • 400 գրամ ֆետուչինի
  • 2 կտոր հավի կրծքամիս
  • 400 գրամ սունկ
  • 250 գրամ հալած պանիր
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Ֆետուչինին եփել տուփ վրա գրված ցուցումների համաձայն։
2․Հավի միսը լվանալ, չորացնել խոհանոցային անձեռոցիկով և կտրատել խորանարդաձև։ Սունկը լվանալ, ջրքամել ևկտրատել երկարությամբ այնպես, որ սունկը պահպանի իր ամբողջական տեսքը։
3․Թավայի մեջ տաքացնել 1 ճ/գ ձեթ, ավելացնել հավի միսը, տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել սունկը։ Երբ պատրաստ լինի, ավելացնել հալած պանիրը, խառնել, թողնել 2-3 րոպե, ապա ավելացնել խաշած ֆետուչինին։ Մատուցել տաք վիճակում։
Բարի ախորժակ

հավի կրծքամիստաք ուտեստներսունկսպագետիհալած պանիր

Նմանատիպ գրառումներ
Հավի կրծքամսով և դդմիկով կոտլետ
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Կոտլետ "Նրբություն"
Հավի կրծքամիսը բրոկոլիով
Չաշուշուլի դդմի սերմերով
Հավի կրծքամիսը թթվասերով
Արագ պատրաստվող միս
Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Ցոխադի Սուենտե
Հավով լցոնված սմբուկ