Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Անի Նալբանդյան · մարտ 21 2017Այսօր կպատրաստենք հնդկական սամոսայի մոտիվներով հայկական լավաշով և հավի կրծքամսով եռանկյունաձև բլիթներ, որոնք արտաքնապես կհիշացնեն հնդկական սամոսան, իսկ համը շատ մոտ կլինի մեր քիմքին։ Խմորի փոխարինումը լավաշով ավելի կհեշտացնի մեր գործը։
Բաղադրությունը`
- 1 հատ լավաշ
- 2 կտոր հավի կրծքամիս
- 1 հատ գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 3 ատամիկ սխտոր
- 4-5 ճյուղ համեմ
- ձեթ
- սև պղպեղ
- կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Հավի կրծքամիսը խաշել և թել-թել անել։
2.Թավայի մեջ տաքացնել ձեթը և տապակել մանր կտրատած սոխն ու քերիչով անցկացրած գազարը։ Ավելացնել թել-թել արած հավի կրծքամիսը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ճզմած սխտորով և մանր կտրատած համեմով։ Տապակել ևս 2-3 րոպե։ Թողնել, որ հովանա։
3․Լավաշը կտրատել ուղղանկյունաձև կտորների, վրան լցնել միջուկից, փաթաթել եռանկյունաձև։ Ծայրերը ամրացնել հարած ձվով կամ խյուսով։
3․Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և պատրաստի սամոսաները երկու կողմից տապակել։ Մատուցել կետչուպով։Բարի ախորժակ