Հավի մսով գնդիկները շերտավոր խմորի մեջ
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 20 2015Դիտումներ 8785
Բաղադրությունը`
- 350 գրամ հավի կրծքամիս
- 120 գրամ շերտավոր խմոր
- 1 հատ գլուխ սոխ
- 1-2 պճեղ սխտոր
- սև և կարմիր պղպեղ
- կարրի
- 1 ձվի դեղնուց
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Հավի կրծքամիսը աղալ սոխի հետ, վրան ավելացնել ճզմած սխտորը, համեմունքերը և շաղախել խճողակը:
2.Շերտավոր խմորը բարակ բացել, կտրատել բարակ երկար շերտերի:
3.Խճողակից ձևավորել ընկույզից մի փոքր մեծ գնդիկներ և փաթաթել խմորի շերտերով:Վրան քսել հարած դեղնուցը և եփել 180-200 աստիճանի ջեռոցում 25-30 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ