Եղինջով և բլղուրով ապուր
Անի Նալբանդյան · մայիս 5 2018Հայկական խոհանոցում եղինջով ապուրը շատ հայտնի է։ Վաղ գարնանից եղինջը սկսում է հայտնվել շուկաներում և մեր խոհանոցներում։ Եղինջով ապուրի պատրաստման մի քանի տարբերակներ կան։ Այսօր կպատրաստենք բլղուրով տրբերակը։
Բաղադրությունը`
- 500 գրամ եղինջ
- 4 հատ միջին չափի կարտոֆիլ
- 1 բաժակ բլղուր
- 1 հատ գլուխ սոխ
- 3 ատամիկ սխտոր
- 2 հատ ձու
- 50 գրամ ձեթ կամ կարագ
- 1/4 թ/գ համեմի աղացած սերմ
- մի քանի ճյուղ մաղադանոս
- մի քանի ճյուղ սամիթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Եղինջ մաքրել, լվանալ սառը ջրով և կտրատել։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ։ 2 հատը մանր խորանարդիկներով կտրատել,իսկ մյուս երկուսը՝ խոշոր։
3․Սոխը և սխտորը մանր կտրատել և ձեթով տապակել։ Պատրաստի սոխառածին ավելացնել մանր կտրատած կարտոֆիլը և 3-4 րոպե տապակել։ Ավելացնել մի փոքր աղ, սև պղպեղ և համեմի աղացած սերմ։ Բոլորը միասին լավ խառնել, մոտ 200 գրամ ջուր ավելացնել և եթել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը։ Եթե ջուրը գոլորշանա, ընթացքում ավելացնել։ Պատրաստի կարտոֆիլը ճզմել, վրան ավելացնել եռացրած ջուր, մաքրած լվացած բլղուրը և մնացած կարտոֆիլը։
4․Կարտոֆիլի պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել կտրատած եղինջը։ Եփել ևս 10 րոպե, ապա ավելացնել հարած ձուն և անընդհատ խառնել։ Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը և սամիթը, թողնել 2-3 րոպե, համեմել աղով և անջատել։
Բարի ախորժակ