Հնդկաձավարով ապուր
Անի Նալբանդյան · օգոստոս 2 2018Դիտումներ 10022
Բաղադրությունը`
- 0.5 բաժակ հնդկաձավար
- 2 հատ կարտոֆիլ
- 1 հատ գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 1 տուփ մարինացված սունկ
- սամիթ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Սոխը մանր կտրատել, գազարը անցկացնել քերիչով: Թավայի մեջ տապակել սոխն ու գազարը, ապա ավելացնել կտրատած սունկը: Տապակել ևս 5 րոպե:
2.Կարտոֆիլը մաքրել, կտրատել 5 սմ խորանարդիկներով և եփել 1.5 լիտր ջրի մեջ: Հենց ջուրը սկսի եռ գալ, ավելացնել մաքրած և լվացած հնդկաձավարը: Եփել ևս 15 րոպե, ապա ավելացնել տապակած բանջարեղենը: Ամենավերջում ավելացնել մանր կտրատած սամիթը, եփել ևս 1-2 րոպե:
Բարի ախորժակ