Սնկով ապուրը պանրով
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2014Դիտումներ 8448
Ձմռան ցրտերի հետ հաճելի են դառնում տաք ապուրներով ճաշկերույթները: Պատրաստեք և վայելեք այս անչափ համեղ ու հեշտ պատրաստվող ապուրը:
Բաղադրությունը`
- 2.5 լիտր հավի արգանակ
- 5 հատ կարտոֆիլ
- 2 գլուծ սոխ
- 1 հատ գազար
- 300 գրամ սունկ
- 50 գրամ կարագ
- 2 հատ հալած պանիր
- կանաչի
- դափնու տերև
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Սունկը և կարտոֆիլը մաքրել և երկար-երկար կտրատել: Գազարը մաքրել և անցկացնել քերիչով: Սոխը մաքրել և մանր խորանարդիկներով կտրատել: Եռացող հավի արգանակի մեջ լցնել կարտոֆիլը և եփել մինչև գրեթե պատրաստ լինելը: Այդ ընթացքում թավայի մեջ հալեցնել կարագը,տապակել սոխն ու գազարը, ավելացնել սունկը և շարունակել տապակել: Երբ բանջարեղենը պատրաստ կլինի, ավելացնել եփվող կարտոֆիլի վրա և հասցնել եռման:Հալած պանիրը քերել և ավելացնել ապուրի մեջ, թողնել եփվի 10 րոպե: Կանաչին, աղը, պղպեղր և դափնու տերևը ավելացնել ըստ ճաշակի: