Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Անի Նալբանդյան · օգոստոս 16 2018Դիտումներ 10362
Բաղադրությունը`
- 1 հատ իշխան
- 2 հատ կարտոֆիլ
- 2 հատ եգիպտացորեն
- 2 հատ պղպեղ
- 1 հատ գազար
- 1 հատ գլուխ սոխ
- 2 հատ լոլիկ
- 10-15 հատիկ բամիա
- 1 ճ/գ ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Ձուկը մաքրել թեփուկներից, հեռացնել փորոտիքը, լվանալ սառը ջրով և համեմել աղով ու պղպեղով: Թողնել մեկ ժամ սառնարանում:
2.Բանջարեղենները լվանալ: Եգիպտացորենը բաժանել 4 մասի: Սոխը, պղպեղը, գազարը և լոլիկը կտրատել օղակաձև: Կարտոֆիլը բաժանել 4 մասի: Բոլորը բանջարեղենները լցնել տապակի մեջ, համեմել ձեթով, աղով և պղպեղով: Վրան դասավորել ձկան կտորները և դնել 200 աստիճան ջեռոցը 20-30 րոպե մինչև ձկան պատրաստ լինելը: Մատուցել անմիջապես:
Բարի ախորժակ