Դասական մարինացված կարմիր պղպեղ

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 2 2016
Դիտումներ 25645

Մարինացված կարմիր պղպեղը զարդարում է ինչպես տոնական, այնպես էլ առօրյա սեղանները։ ՈՒրեմն ժամանակ չկորցնենք և շատ արագ անցնեք պատրաստման գործընթացին։

Բաղադրությունը`

  • 1․5 կգ կարմիր պղպեղ
  • 1 լիտր ջուր
  • 1 գլուխ +2 պճեղ սխտոր
  • 5 ճ/գ ձեթ
  • 125 մլ քացախ
  • 100 գրամ շաքարավազ
  • 1 ճ/գ աղ
  • 3 հատ դափնու տերև
  • 1 թ/գ սև հատիկավոր պղպեղ
  • 6 հատ հոտավետ պղպեղ
  • 0․5 կապ մաղադանոս
  • 0․5 կապ նեխուր

Պատրաստման եղանակը`


1.Կարմիր պղպեղնեը լվանալ, հեռացնել սերմնատուփը և բաժանել չորս մասի։
2.Էմալապատ կաթսայի կամ թասի մեջ լցնել ջուրը, քացախը,ձեթը,շաքարավազը,աղը, համեմունքերը և դանակով ճզմած երկու ատամիկ սխտորը։ Մարինադը հասցնել եռման։
3.Կարմիր պղպեղները գցել եռացող մարինադի մեջ և եփել մոտ երեք րոպե։ Պղպեղներիի հետ գցել նաև սառը ջրով լվացած նեխուրը, եփել 3 րոպե։
4.Պատրաստի պղպեղնեը դասավորել փակ ամանի կամ բանկայի մեջ՝ շերտերով։ Շերտերի արանքնեը լցնել մանր կտրատած մադադանոսը և երկարությամբ կտրատած սխտորը։Վերջում ավելացնել մարինադը։ Պահել սառնարանում։
Բարի ախորժակ

մաղադանոսսխտորսառը խոտիկներդափնու տերևնեխուրսև հատիկավոր պղպեղհոտավետ պղպեղկարմիր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Ավելուկով սենդվիչ
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Կանաչ լոբով և գազարով աղցան
Սիսեռով և սմբուկով աղցան
Հավի մսով և նշով աղցան
Սնկի համով սմբուկ
Սպանախով աղցան
Տապակած գազար