Սմբուկով և թթվասերով աղցան

Անի Նալբանդյան · օգոստոս 17 2015
Դիտումներ 18072

Բաղադրությունը`

  • 3 հատ միջին չափի սմբուկ
  • 3 հատ լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2-3 պճեղ սխտոր
  • օրեգանո
  • ծիտրոն
  • բուսայուղ
  • աղ, սև պղպեղ
  • 300 գրամ թթվասեր

Պատրաստման եղանակը`


1. Սմբուկը լվանալ, մաքրել և կտրատել խորանարդիկներով:Ցանկության դեպքում սմբուկը կարելի է թողնել կճեպով: Կտրատած սմբուկի վրա աղ անել, թողնել 15-20 րոպե: Առաջացած ջուրը քամել:
2.Թավայի մեջ բուսայուղ լցնել, տաքացնել և տապակել կտրատած սոխը: Երբ սոխը պատրաստ կլինի, ավելացնել քամած սմբուկը և տապակել 15 րոպե:
3.Լոլիկները լվանալ և կտրատել խորանարդիկներով, ավելացնել տապակվող սմբուկների վրա և եփել մինչև լոլիկի ջուրը կգոլորշանա:
4.Երբ գրեթե պատրաստ լինի, ավելացնել ճզմած սխտորը, շարունակել եփել մինչև պատրաստ լինելը: Կրակը անջատել և ավելացնել աղը, պղպեղը, օրեգանոն, ծիտրոնը և թթվասերը: Ամենաքիչը երկու ժամ դնել սառնարանում: Մատուցել սառը վիճակում:

Բարի ախորժակ

սմբուկաղցաններլոլիկծիտրոնօրեգանո

Նմանատիպ գրառումներ
Բաբա Գանուշ
Սմբուկով կորեական աղցան
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Մութաբալ
Սիսեռով և սմբուկով աղցան
Սմբուկով և ընկույզով աղցան
Սնկի համով սմբուկ