Կաղամբով և նռան հատիկներով աղցան
Անի Նալբանդյան · մարտ 25 2020Դիտումներ 3855
Կաղամբի օգտակար հատկությունները վայելելու համար պատրաստ եմ նորանոր բաղադրատոմսեր ստեղծել ու անընդհատ փորձարկել։ Այն հրաշալի բանջարեղեն է, երբ ուզում եք առողջ սնվել ու շարունակել մնալ գեղեցիկ։
Բաղադրությունը`
- 250 գրամ կաղամբ
- 1 հատ գազար
- 1 հատ կարմիր պղպեղ
- 3 հատ կարմիր բողկ
- 10 հատ կանաչ զեյթուն
- 2 ճ/գ նռան հատիկ
- 7 ճյուղ համեմ
- 7 ճյուղ մաղադանոս
- 5 ճյուղ կանաչ սոխ
- 1 կիտրոնի հյութ
- 2 ճ/գ զեյթունի ձեթ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կաղամբը լվանալ, կտրատել երկարությամբ բարակ ճյուղերի։
2․Գազարը մաքրել, լվանալ և անցկացնել քերիչով։
3․Կարմիր պղպեղը կտրատել կիսալուսնաձև, իսկ կարմիր բողկը՝ ձողաձև։
4․Աղցանամանի մեջ միացնել կաղամբը, գազարը, կարմիր պղպեղը, բողկը, ավելացնել օղակաձև կտրատած զեյթունը, նռան հատիկները, մանր կտրատած կանաչիները ու սոխը, կիտրոնի հյութը ու ձեթը։ Համեմել պղպեղներով և աղով։ Բոլորը միասին խառնել և մատուցել։
Բարի ախորժակ