Մարինացված խորոված կարմիր պղպեղ

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 1 2019
Դիտումներ 4581

Աշնան ամենակարմիր մթերքը՝ կարմիր պղպեղը, բոլորիս սիրելն է: Ու այն շատ վայելելու համար մեզ պետք են նորանոր բաղադրատոմսեր: Հենց դրա համար եմ այսօր այստեղ:

Բաղադրությունը`

  • 4 հատ կարմիր պղպեղ
  • 2 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1 ճ/գ բալզամիկ քացախ
  • 1 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ համեմ
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 0.5 թ/գ օրեգանո
  • սև պղպեղ
  • ծովի աղ

Պատրաստման եղանակը`


1.Պղպեղները խորովել կրակի վրա, հետո տեղափոխել պոլիէթիլենային տոպրակի մեջ, տոպրակը կապել և պահել 15 րոպե, որպեսզի թաղանթը հեշտորեն դուրս գա: Հեռացնել նաև սերմատուփերը: Պղպեղները երկայնքով կտրատել մոտավորապես 2 սմ լայնությամբ կտորների: Տեղափոխել տարայի մեջ: Վրան ավելացնել մանր կտրատած սխտորը, մաղադանոսն ու համեմը:
2.Առանձին տարայի մեջ իրար խառնել զեյթունի ձեթը, բալզամիկ քացախը, օրեգանոն, աղն ու սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել, լցնել պղպեղների վրա, խառնել և 2 ժամով տեղափոխել սառնարան՝մարինացվելու: Կարելի է մատուցել տապակած մսի, փլավների և պյուրեների հետ:
Բարի ախորժակ

սխտորսառը խոտիկներօրեգանոզեյթունի ձեթկարմիր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Դասական մարինացված կարմիր պղպեղ
Մարինացված կարմիր պղպեղ
Ավելուկով սենդվիչ
Բազուկով և հալած պանրով խավիար
Տոնական լցոնած հավ
Դանդուռով թթու
Մարինացված կանաչ լոբի
Դդմիկը մայոնեզով և համեմունքներով
Մարինացված հում բազուկ
Մարինացված բազուկ
Lյարդով տորթ
Դդմիկը թթվասերի սոուսով
Դդմիկով տորթ