Շոկոլադե տորթ

Անի Նալբանդյան · օգոստոս 6 2015
Դիտումներ 12944

Համեղ շոկոլադե տորթ պատրաստելու համար երբեմն միայն լավ բաղադրատոմսը բավական է, իսկ Ձեզ միայն մնում է հետևել ցուցումներին և վայելել արդյունքը։

Բաղադրությունը`

  • 3 հատ ձու
  • 1,5 բաժակ պեսոկ
  • 250 գրամ մածուն
  • 1 թ/գ սոդա
  • 3 ճ/գ յուղ
  • 3 ճ/գ կակաո
  • վանիլին
  • 1,5 բաժակ ալյուր
  • 1 բաժակ սերուցք
  • 0,5 տուփ քաղցր կաթ

Պատրաստման եղանակը`


1․Ձուն հարել շաքարավազի հետ այնքան, որ սպիտակ զանգված ստացվի, ավելացնել վանիլինը և նորից հարել։
2․Ավելացնել յուղը, շարունակել հարել, ապա ավելացնել սոդայով մածունը։
3․ Հաջորդաբար ավելացնել կակաոն և ալյուրը։
4․Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Եփել նախապես տաքացրած ջեռոցում 30-40 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։ Ջեռոցից հանելուց հետո թողնել, որ հովանա։
5․Կրեմի համար հարել սերուցքը, երբ այն կսկսի պնդանալ, քիչ-քիչ ավելացնել քաղցր կաթը։
6Հովացած խմորը մեջտեղից երկու մասի բաժանել, քսել կրեմը։ Զարդարել խմորի փշրանքներով։
Բարի ախորժակ

Հուշում`


1․Եթե շատ հյուրեր ունեք, ապա կարող եք ավելի մեծ ֆորմայի մեջ եփել 2 առանձին շերտեր և միացնել կրեմով։
2․Փշրանքներ ստանալու համար կարող եք խմորից մի փոքր մաս առանձին թխել։ Փշրանքները կարող եք փոխարինել նաև քերած շոկոլադով։

Փորձեք բաղադրատոմսը, կիսվեք Ձեր փորձով մեկնաբանությունների մեջ, օգնեք մյուսներին գտնել իրենց սիրելի բաղադրատոմսը։

ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազկակաոմածուն

Նմանատիպ գրառումներ
Կիտրոնով թխվածք
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սրտաձև միջուկով կեքս
Էկլեր
Գազարով տորթ
Ծիրանով բիսկվիտ
Սև հաղարջով մաֆին
Շոկոլադե կեքս
Տորթ <<Պանչո>>
Սալորով թխվածք
Տիրամիսու
Նուտելայով բրաունի
Սև հաղարջով կեքս
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով