Սրտաձև միջուկով կեքս
Անի Նալբանդյան · ապրիլ 18 2016Դիտումներ 6929
Բաղադրությունը`
- 2 հատ ձու
- 1 բաժակ մածուն
- 0,5 բաժակ շաքարավազ
- 100 գրամ կարագ
- 1,5 բաժակ ալյուր
- 100 գրամ սերուցք
- 1 պտղունց աղ
- 2 թ/գ փխրեցուցիչ
- կարմիր ներկ Т
Պատրաստման եղանակը`
1․Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մածունը և հալած կարագը։
2․Ալյուրի մեջ ավելացնել աղը և փխրեցուցիչը։
3․Հեղուկ զանգվածը լցնել չորի վրա և խառնել։ Առանձնացնել ստացված խմորի 1/3 և ավելացնել կարմիր գունաներկ։ Լցնել ֆորմայի մեջ և եփել 10 րոպե։ Պատրաստի խմորը թողնել, որ հովանա։ Սրտաձև ֆորմայով սրտիկներ ստանալ։
4 Մնացած խմորը լցնել կեքսի ֆորմանների մեջ, դնել սրտաձև խմորը և եփել 15 րոպե 205 աստիճան վառարանում։ Զարդարել հարած սերուցքով։
Բարի ախորժակ