Սնկով և բրոկոլիով թխվածք
Անի Նալբանդյան · նոյեմբեր 6 2015Դիտումներ 10105
Արագ պատրաստվող և սնդարար բանջարեղենային թխվածքները կարող են փրկություն լինել աշխատող և քիչ ժամանակ ունեցող կանանց համար:
Բաղադրությունը`
- Միջուկի համար`
- 250 գրամ սունկ
- 200 գրամ բրոկոլի
- 1 հատ գլուխ սոխ
- աղ, սև պղպեղ
- Խմորի համար`
- 2 հատ ձու
- 1 բաժակ մածուն
- 1 բաժակ ալյուր
- 1 թ/գ սոդա
- 0.5 թ/գ աղ
Պատրաստման եղանակը`
1.Սոդան ավելացնել մածունի վրա, խառնել, թողնել 1-2 րոպե, ավելացնել ձուն, աղը և հարել: Վերջում ավելացնել ալյուրը,խառնել մինչև համասեռ զանգված ստացվի:
2.Գլուխ սոխը մանր կտրատել և տապակել ձեթի մեջ: Երբ սոխը ոսկեգույն դառնա, ավելացնել կտրատած սունկը, տապակել 3-5 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած բրոկոլին: Տապակել ևս 5 րոպե, համեմել աղով և սև պղպեղով:
3.Տապակի հատակին յուղաթերթ դնել, յուղաթերթի վրա և տապակի պատերին ձեթ քսել, լցնել խմորի կեսը, ապա միջուկը ու վրան խմորի մյուս կեսը: Թխել 170 աստիճան ջեռոցում 35-40 րոպե:
Բարի ախորժակ