Շոկոլադե բիսկվիտ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հունիսի 2 2015թԴիտումներ` 15965
1․Ջեռոցը տաքացնել 170 աստիճան։
2․Ձվերը և շաքարավազը հարել իրար հետ։ Երբ կստացվի համասեռ զանգված, ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը և շարունակել հարել։ Ավելացնել կաթը, փխրեցուցիչը, վանիլինը և կակաոն։ Շարունակել հարել մինչև համասեռ զանգված ստացվի։
3․Ալյուրը քիչ-քիչ ավելացնել այնքան, որ ստացվի ծորացող փափուկ խմոր։
4․Տապակը պատել բուսայուղով և եփել նախօրոք տաքացրած ջեռոցում 20 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։
Բարի ախորժակ
1.Ցանկության դեպքում կարող եք կրեմ կամ գլազուր քսել բիսկվիտի վրա։
ձու շաքարավազ կարագ կակաո ալյուր փխրեցուցիչ Թխվածքներ և տորթեր