• Խմորի համար`
    • 100 գրամ դառը շոկոլադ
    • 170 գրամ կարագ
    • 50 գ շաքարի փոշի
    • 250 գ ալյուր
  • Շոկոլադե գանաշի համար`
    • 130 գրամ դառը շոկոլադ
    • 100 մլ 30 %անոց սերուցք
  • Չիչխանով կրեմի համար`
    • 500 գրամ չիչխան
    • 250 գրամ շաքարավազ
    • 10 գրամ դոնդող
    • 60 գրամ կարագ
    • 5 հատ ձու

Պատրաստման եղանակը`


1.Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել շաքարի փոշու և գոլորշու վրա հալեցրած շոկոլադի հետ: Ավելացնել մաղով անցկացրած ալյուրը և խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի: Ստացված խմորը տեղափոխել սառնարան հանգստանալու մեկ ժամ: Վերցնել 22-24 սմ տրամագծով տորթի կամ տարտի համար նախատեսված կլոր ֆորմա, հատակին յուղաթերթ փռել: Յուղաթերթի վրա և ամանի պատերին կարագ քսել: Խմորը ձեռքով տարածել ամանի ամբողջ մակերեսով այնպես, որ պատերը մի փոքր ավելի հաստ լինեն, ու կտրելուց չփշրվեն:Խմորի հատակն յուղաթերթ փռել, վրան ծանրության համար լոբի կամ բրինձ լցնել, որպեսզի խմորը եփվելուց չբարձրանա:Թխել նախապես տաքացրած 180 աստիճան ջեռոցում 25-30 րոպե: Պատրաստի խմորը թողնել, որ հովանա:
2.Դառը շոկոլադը մանրացնել,վրան լցնել սերուցքը և մարմանդ կրակի վրա հասցնել եռման ու անջատել կրակը: Պատրաստի գանաշը թողնել մի փոքր հովանա, ապա ավելացնել արդեն հովացած խմորի վրա: Տարտը պահել 1 ժամ սառնարանում, որպեսզի գանաշը ամբողջովին պնդանա:
3.Չիչխանը մանրացնել հարիչով կամ մսաղացով աղալ: Ստացված զանգվածը անցկացնել նաև մաղով: Վրան ավելացնել ձուն, շաքարավազը և սկսել եփել գոլորշու վրա: Հենց սկսի չիչխանով կրեմի կողքերից եռ գալ, ավելացնել կարագը: Եփել միչև կրեմի պնդանալը: Դոնդողի վրա ավելացնել 5 ճ/գ սառը ջուր, և թողնել, որ ուռի: Պատրաստի կրեմը հանել գոլորշու վրայից, թողնել 5 րոպե հովանա: Հովացած կրեմից մի քանի գդալ լցնել ուռած դոնդողի վրա, խառնել այնքան, որ դոնդողը ամբողջովին տարրալուծվի և ավելացնել կրեմի մեջ ու խառնել: Կրեմի լցնել արդեն հովացած գանաշի շերտի վրա և տեղափոխել սառնարան ամբողջ գիշեր: Առավոտյան մնում է միայն կտրել և վայելել:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազդառը շոկոլադդոնդողչիչխանսերուցք

Նմանատիպ գրառումներ