Բաղադրությունը`

  • 500 գրամ մասկարպոնե
  • 400 գրամ սավոյարդի
  • 5 հատ ձու
  • 250 մլ սերուցք
  • 175 գրամ շաքարի փոշի
  • 400 մլ սուրճ
  • 100 գրամ կակաո
  • 2 ճ/գ կոնյակ

Պատրաստման եղանակը`


1.Ձվի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել: Դեղնուցը հարել շաքարի փոշու հետ: Հարել սերուցքը: Մասկարպոնեն միացնել հարած դեղնուցի և սերուցքի հետ:
2.Սրճեփի մեջ լցնել 400 մլ ջուր, ավելացնել 2 ճ/գ սև սուրճ և եփել մարմանդ կրակի վրա: Հենց սկսեն պղպղջակներ հայտնվել, խառնել ու վերցնել կրակից: Սուրճը պետք չէ եռացնել, այլապես կկորցնի իր համային հատկությունները: Պատրաստի սուրճը քամել, լցնել 5սմ խորությամբ ամանի մեջ, վրան ավելացնել 2 ճ/գ կոնյակ կամ ռոմ: Սավոյարդիները ընկղմել սուրճի մեջը 2 վայրկյան և դասավորել նախատեսված ամանի մեջ: Կարելի է վերցնել ինչպես կլոր, այնպես էլ քառակուսի տարա: Տարայի հատակին և պատերին թեթևակի կրեմ քսել ու սկսել հավաքել տիրամիսուն: Սավոյարդիները և կրեմը բաժանել 3 հավասար մասի:Վերևի շերտի վրա ցանել կակաո: Կարելի է պատրաստել նաև տորթի տեսքով: Այդ դեպքում երկու շերտ անել, իսկ մնացած թխվածքաբլիթները շարել կողքերին ինչպես ցույց է տրված նկարում: Պահել սառնարանում 15-60 րոպե:
Բարի ախորժակ

Հուշում`


1.Տիրամիսուի համար օգտագործում ենք հում ձվեր, դրա համար շատ կարևոր է այն ճիշտ մշակելը: Ձվերը պետք է լվանալ սոդայաջրով, իսկ առանձնացված դեղնուցներ 2 րոպե պահել սառցախցիկում, որ վնասակար մանրէները ոչնչանան:
2.Սավոյարդիները 2 վայրկյանից ավել չի կարելի պահել սուրճի մեջ, այլապես շատ փափուկ կլինի:

ձութխվածքներ և տորթերկակաոշաքարի փոշիսերուցքմասկարպոնեսավոյարդի

Նմանատիպ գրառումներ