Տորթ <<Պանչո>>

Անի Նալբանդյան · հունվար 7 2015
Դիտումներ 20130

Այս տորթը ունի շատ տարբեր անվանումներ և պատրաստման եղանակներ: Փորձեք իմ սիրելի տարբերակը` անանասով և շոկոլադային գլազուրով:

  • Խմորի համար`
    • 3 բաժակ ալյուր
    • 5 հատ ձու
    • 1.5 բաժակ թթվասեր
    • 1.5 բաժակ շաքարի փոշի
    • 2 թ/գ սոդա
    • 3 ճ/գ կակաո
  • Կրեմի համար`
    • 3 բաժակ թթվասեր
    • 1 բաժակ շաքարի փոշի
    • 1 տուփ պահածոյացված անանաս
  • Գլազուրի համար`
    • 100 գրամ կարագ
    • 5 ճ/գ թթվասեր
    • 3 ճ/գ կակաո
    • 8 ճ/գ շաքարի փոշի

Պատրաստման եղանակը`


1.Սոդան ավելացնել թթվասեր մեջ:
2.Ձուն հարել շաքարի փոշու հետ, ավելացնել սոդայով թթվասերը,ալյուրը, կակաոն և խառնել խմորը:
3.Ստացված բիսկվիտային խմորը բաժանել 4 հավասար մասերի և թխել 180-200 աստիճան վառարանում:
4.Պատրաստի շերտերից մեկը թողնել որպես հիմք, իսկ մյուս երեք շերտերը կտրատել միջին չափի խորանարդիկներով:
5.Կրեմի համար հարիչով հարել թթվասերը և շաքարի փոշին:
6.Տորթի ամանի վրա դնել ամբողջական շերտը, կտրատած խորանարդիկները թաթախել կրեմի մեջ և իրար կպցնելով <<հավաքել>> տորթը: Մնացած կրեմը տարածել տորթի ամբողջական մակերեսով: Անանասները կտրատել խորանարդիկներով և դնել խմորե խորանարդիկների արանքները:
7.Գլազուրի համար կաթսայի մեջ խառնել կարագը, թթվասերը, շաքարի փոշին և կակաոն: Գլազուրը եփել մարմանդ կրակի վրա մինչև շաքար փոշու հալվելը: Թողնել գլազուրը մի փոքր պաղի, հետո ցողել տորթի վրա շոկոլադային թելերի տեսքով:
8.Պատրաստի տորթը դնել սառնարան 2 ժամով:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերալյուրկակաոթթվասերամանորյա բաղադրատոմսշաքար փոշիանանաս

Նմանատիպ գրառումներ
Շոկոլադե կեքս
Կիտրոնով թխվածք
Շոկոլադե տորթ
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Տիրամիսու
Նուտելայով բրաունի
Սրտաձև միջուկով կեքս
Էկլեր
Գազարով տորթ
Սև հաղարջով կեքս
Սև հաղարջով մաֆին
Ծիրանով բիսկվիտ
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով