Տորտինո
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / հունիս 10 2015Դիտումներ` 10602
Բաղադրությունը`
- 5 հատ ձու
- 130 գրամ կարագ
- 250 գրամ շաքարավազ
- 140 գրամ ալյուր
- 150 գրամ կակաո
Պատրաստման եղանակը`
1․Կարագը և շաքարավազը հարել։ Հետո ավելացնել ձվերը մեկ-մեկ և շարունակել հարել։
2․Ալյուրը և կակաոն խառնել իրար հետ և ավելացնել հարած զանգվածի վրա,խառնել մինչև համասեռ զանգված ստանալը։
3․Կեքսի ամանները պատել հալած կարագով և թեթևակի կակաո ցանել, որպեսզի կեքսերը չվառվեն կամ կպնեն ամանին։ Խմորը լցնել կեքսի ամանների մեջ և տեղափոխել սառցախցիկ 10 ժամով։ 10 ժամ հետո ջեռոցը տաքացնել 210 աստիճան և եփել կեքսերը 10 րոպե։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Պատրաստի սառեցված տորտինոն տաքացնել 180 աստիճան ջեռոցում 2-3 րոպե։ Տաքացրած տորտինոն համային որակներով չի տարբերվում թարմ պատրաստած տորտինոյից։
2․Տորտինոն կարելի է մատուցել նաև պաղպաղակով։ Տաք տորտինոն և պաղպաղակը միասին շատ համեղ են լինում։
ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազկարագկակաո
