Բաղադրությունը`

  • 2 հատ ձու
  • 150 գրամ կարագ
  • 5 ճ/գ շաքարավազ
  • 200 գրամ ալյուր
  • 2 հատ խոշոր տանձ
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1 թ/գ դարչին
  • 1 թ/գ վանիլին
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը`


1. Տանձը լվանալ, չորացնել և կտրատել 4-5 սմ խորանարդների, տեղափոխել փոքր կաթսայի մեջ, վրան ավելացնել 2 ճ/գ ջուր, 1ճ/գ շաքարավազ ու մի քիչ դարչին: Եփել 5-7 րոպե, այնուհետև տեղափոխել քամիչի վրա, թողնել՝ հյութը քամվի:
2.Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել 4 ճ/գ շաքարավազի հետ, այնուհետև առանձին-առանձին ավելացնել ձուն և հարել մինչև համասեռ սպիտակավուն զանգված ստանալը:
3.Չոր բաղադրիչները՝ ալյուրը, փխրեցուցիչը, վանիլինը, դարչինը և աղը միասին խառնել և մաղով անցկացնելուց հետո ավելացնել հարած ձվի զանգվածի վրա և գդալով խառնել:
4.Թխվածքի ֆորմայի հատակին յուղաթերթ փռել ու կարագ քսել: Պատերին ևս կարագ քսել: Տանձերը հավասարաչափ տարածել, վրան ավելացնել խմորը, գդալով տարածել: Եփել 160 աստիճան ջեռոցում 25-30 րոպե: Պատրաստ լինելը փորձել փայտիկով: Կարելի է մատուցել տաք վիճակում՝ պաղպաղակի գնդիկի հետ: Եթե որոշում ենք մատուցել սառը վիճակում, ապա կարող եք վրան շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազփխրեցուցիչդարչինտանձ

Նմանատիպ գրառումներ