Օրզոյով բանջարեղենային աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 12 2015թԴիտումներ` 8827
1.Օրզոն եփել եռացող աղ արած ջրի մեջ 5-10 րոպե, քամել ջուրը և մի քանի վայրկյան պահել հոսող սառը ջրի տակ:
2.Լոլիկը և վարունգը լվանալ և կտրատել միջին չափի խորանարդիկներով:Պղպեղը լվանալ և կտրատել ձողիկներով: Կտրատած բանջարեղենները ավելացնել օրզոյի վրա:
3.Այստեղ ավելացնել նաև կիսալուսնաձև կտրատած զեյթունը, սոխը, նեխուրը, մանր կտրատած կանաչին:
4.Աղցանը համեմել քացախով, ձեթով, օրեգանոյով, աղով և սև պղպեղով: Բոլոլրը միասին խառնել, թողնել մոտ 15 րոպե, որպեսզի համերը միանան և մատուցել:
Բարի ախորժակ
օրզո լոլիկ վարունգ սև անկորիզ ձիտապտուղ Աղցաններ