Ծաղկակաղամբով կոտլետ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հոկտեմբերի 30 2015թԴիտումներ` 10485
1.Ծաղկակաղամբը լվանալ, բաժանել միջին չափի ծաղկաբույլերի և եփել աղ արած եռացող ջրի մեջ 5 րոպե: Լցնել քամիչի մեջ և թողնել հովանա: Հովանալուց հետո շատ մանր կտրատել և լցնել ամանի մեջ:
2.Գլուխ սոխը և սխտորը մաքրել, մանր կտրատել և տապակել ձեթի մեջ մինչև ոսկեգույն դառնալը: Ավելացնել կտրատած ծաղկակաղամբի վրա: Այստեղ ավելացնել նաև կտրատած սամիթը և մաղադանոսը, հարած ձուն, ալյուրը, հավի միսը, աղը, սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
3.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Խճողակից գդալով վերցնել, դնել թավայի մեջ, գդալի օգնությամբ կոտլետի տեսք տալ և երկու կողմից կարմրացնել: Պատրաստի կոտլետները դնել խոհանոցային անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ ձեթը քամվի: Մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ
ծաղկակաղամբ հավի աղացած միս սոխ սխտոր Տաք ուտեստներ