Կարմիր կաղամբով և սպանախով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 27 2020թԴիտումներ` 1444
1.Կարմիր կաղամբը լվանալ, չորացնել և բարակ կտրատել:
2.Սպանախը լվանալ, ջրքամել և կտրատել:
3.Լոլիկը լվանալ, չորացնել և կտրատել բարակ կիսալուսնաձև կտորների:
4.Աղցանամանի մեջ իրար միացնել կտրատած կաղամբը, սպանախը, լոլիկը: Ավելացնել բարակ կիսալուսնաձև կտրատած կարմիր սոխը:
5.Բանջարեղենները խառնել, ավելացնել դդմի սերմերը, ձեթը, լիմոնի հյութը, սև պղպեղը և աղը: Բոլորը միասին խառնելուց հետո աղցանը պատրաստ է մատուցման:
Բարի ախորժակ
կարմիր կաղամբ լոլիկ սպանախ Աղցաններ