Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 20 2015թԴիտումներ` 6274
1.Կարագը և շաքարավազը իրար հետ հարել, ավելացնել ձուն և շարունակել հարել: Երբ համասեռ զանգված ստացվի, ավելացնել քերած խնձորը և մանր կտրատած բանանը, լավ խառնել: Ապա ավելացնել վարսակի փաթիլները և խառնել:
2.Առանձին ամանի մեջ իրար խառնել վարսակի ալյուրը, փխրեցուցիչը և դարչինը: Ավելացնել խմորի վրա և հարել: Ավելացնել նաև մանրացրած գետնանուշը և լվացած չամիչը:
3.Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Խոհանոցային շրջանակի օգնությամբ ձևավորել թխվածքաբլիթները, որպեսզի հավասար լինեն: Կարելի է նաև գդալով անել, ուղղակի մի փոքր անհավասար կարող են ստացվել:
3. Եփել 20 -30 րոպե: Զարդարել շաքարի փոշիով:
Բարի ախորժակ
բանան խնձոր վարսակի փաթիլներ ձու կարագ շաքարավազ դարչինչամիչ գետնանուշ Թխվածքներ և տորթեր