Շոկոլադե բիսկվիտ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / հունիս 2 2015Դիտումներ` 16207
Բաղադրությունը`
- 3 հատ ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ կաթ
- 100 գրամ կարագ
- 1 թ/գ փխրեցուցիչ
- 1 թ/գ վանիլին
- 1,5-2,5 բաժակ ալյուր
- 5 ճ/գ կակաո
Պատրաստման եղանակը`
1․Ջեռոցը տաքացնել 170 աստիճան։
2․Ձվերը և շաքարավազը հարել իրար հետ։ Երբ կստացվի համասեռ զանգված, ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը և շարունակել հարել։ Ավելացնել կաթը, փխրեցուցիչը, վանիլինը և կակաոն։ Շարունակել հարել մինչև համասեռ զանգված ստացվի։
3․Ալյուրը քիչ-քիչ ավելացնել այնքան, որ ստացվի ծորացող փափուկ խմոր։
4․Տապակը պատել բուսայուղով և եփել նախօրոք տաքացրած ջեռոցում 20 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։
Բարի ախորժակ
Հուշում`
1.Ցանկության դեպքում կարող եք կրեմ կամ գլազուր քսել բիսկվիտի վրա։
ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազկարագփխրեցուցիչկակաո
Նմանատիպ գրառումներ
