Կարմիր կաղամբով աղցան
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 23 2015թԴիտումներ` 20014
1.Կաղամբը լվանալ, հեռացնել պտղակոթը և մանր կտրատել: Լցնել աղցանամանի մեջ, վրան աղ անել և տրորել: Կարմիր կաղամբի տերևները չոր են և առանց հատուկ մշակման աղցանը համեղ չի ստացվի: Նրա տերևները գույն են տալիս, դրա համար տրորեք կամ գդալով, կամ էլ ձեռնոցի օգնությամբ:
2. Երբ կաղամբից կսկսի հյութ առաջանալ, ավելացնել քերած գազարը, մանր կտրատած սոխն ու համեմը, քունջութը, պղպեղը, քացախը և ձեթը: Բոլորը միասին լավ խառնել և թողնել մոտ մեկ ժամ, որ համերը իրար հետ խառնվեն:
Բարի ախորժակ
կարմիր կաղամբ գազար սոխ քունջութ համեմ պահք Աղցաններ