Խեկը բանջարեղենով

Անի Նալբանդյան · փետրվար 27 2016
Դիտումներ 8648

Խեկը արագ պատրաստվող և շատ համեղ ձուկ է: Խեկով կարելի է պատրաստել տարբեր տեսակի ուտեստներ: Շատ համեղ է ստացվում բանջարեղենով պատրաստված խեկը:

Բաղադրությունը`

  • 500 գրամ խեկ
  • 2 հատ գազար
  • 2 հատ գլուխ սոխ
  • 3 հատ լոլիկ
  • 75 գրամ սփրեդ
  • ձեթ
  • 2 ճ/գ ալյուր
  • սև պղպեղ
  • 2 հատ դափնու տերև
  • 1 թ/գ կծու կարմիր պղպեղ
  • 1 թ/գ համեմի սերմ
  • 0,5 թ/գ չորացրած ռեհան
  • 0,5 թ/գ օրեգանո
  • 1 կտոր լիմոն

Պատրաստման եղանակը`


1.Խեկը հալեցնել: Եթե ժամանակ քիչ ունեք, ապա այն կարող եք 40 րոպե թողնել սառը ջրի մեջ: Դրա համար հարկավոր է խեկը փաթաթել սննդային թաղանթով և դնել սառը ջրով լի ամանի մեջ: 40 րոպեի ընթացքում ջուրը 2-3 անգամ փոխել: Երբ խեկը հալվի, լվանալ սառը ջրով, մաքրել և կտրատել միջին չափի կտորներով: Պատրաստել աղաջուր: 200 գրամ ջրին ավելացնել 1 թ/գ աղ: Ձկան կտորները թողնել աղաջրի մեջ 15 րոպե, ապա հանել և խոհանոցային անձեռոցիկով չորացնել: Թաթախել ալյուրի մեջ և տապակել տաքացրած ձեթի մեջ մինչև բաց ոսկեգույն երանգ ստանալը:
2.Սոխը կտրատել կիսալուսնաձև, գազարը անցկացնել խոշոր քերիչով: Թավայի մեջ տաքացնել սփրեդը, ավելացնել կտրատած սոխը: Տապակել մինչև սոխը թափանցիկ դառնա: Ապա ավելացնել գազարը և եփել 5-7 րոպե:
3.Լոլիկի վրա եռացրած ջուր լցնել, որ հեշտ լինի հեռացնել թաղանթը: Մաքրած լոլիկը կտրատել մանր խորանարդիկներով: Լիմոնի կտորը մոտ 1 րոպե պահել գազօջախի կրակին ծխահարելու համար: Ավելացնել կտրատած լոլիկը և ծխահարված լիմոնի կտորը: Եփել մոտ 15 րոպե, հետո ավելացնել դափնու տերևը և համեմուքները, խառնել, ապա ավելացնել ձկան տապակած կտորները: Փակ կափարիչով եփել ևս 5 րոպե: Մատուցել տաք վիճակում:
Բարի ախորժակ

տաք ուտեստներգազարլոլիկսոխլիմոնխեկ

Նմանատիպ գրառումներ
Շոգեխաշած կաղամբը դդմիկով
Իշխանը բանջարեղենային բարձիկի վրա
Բանջարեղենային միքս
Հավի կրծքամսով և լավաշով սամոսա
Ոսպով և լավաշով ռոլլ
Հավի կծու սրտիկներ
Բրնձով շոգեխաշած կաղամբ
Դդմիկով պեննե
Հավի մսով և կաղամբով տեֆտելիա
Դդմիկով սոտե
Մատղաշ կարտոֆիլով և հավի բդիկներով ռագու
Բազուկով կոտլետ
Հնդկաձավարը կոճապղպեղով
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Սպիտակ լոբով դիետիկ կոտլետ
Դդմիկով կոտլետ
Տապակած գազար
Բրնձով մինի տորթեր