Տապակած մատղաշ կարտոֆիլ
Անի Նալբանդյան · հունիս 3 2015Մատղաշ կարտոֆիլը արագ եփվող և շատ համեղ բանջարեղեն է։
Բաղադրությունը`
- 500 գրամ մատղաշ կարտոֆիլ
- 1 հատ մեծ լոլիկ
- 1 հատ գլուխ սոխ
- 0,5-1 հատ կծու պղպեղ
- 3 պճեղ սխտոր
- 3 ճ/գ ձեթ
- 30 գրամ կարագ
- 1 թ/գ շաքարավազ
- 1թ/գ օրեգանո կամ այլ չորացրած կանաչի
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Ընտրել փոքր չափի կարտոֆիլներ, լավ լվանալ և չորացնել։
2․Թավայի մեջ տաքացնել ձեթը և կարագը։ Ավելացնել կարտոֆիլները և տապակել մինչև պատրաստ լինելը։ Պատրաստ լինելը կարող եք ստուգել պատառաքաղով։ Պատրաստի կարտոֆիլները հանել կաթսայի միջից և վրան աղ ցանել։
3․Նույն թավայի մեջ տապակել բանջարեղենը։ Սխտորը կտրատել կլոր-կլոր, սոխը՝ կիսալուսնաձև, իսկ լոլիկը և կծու պղպեղը՝ ձողիկներով։ Տաք ձեթի և կարագի խառնուրդի մեջ լցնել սխտորը և սոխը, այնուհետև ավելացնել կծու պղպեղը։ Մի փոքր տապակվելուց հետո ավելացնել լոլիկը, համեմել աղով, շաքարավազով և օրեգանոյով։ Տապակել ևս 5 րոպե։ Կարտոֆիլը լցնել բանջարեղենային սոուսի մեջ, խառնել և կրակը անջատել։ Թողնել 10 րոպե թավայի մեջ և մատուցել։
Բարի ախորժակ