Մարինացված հում բազուկ

Անի Նալբանդյան · հուլիս 26 2015
Դիտումներ 6491

Բաղադրությունը`

  • 1.5 կգ բազուկ
  • 5 պճեղ սխտոր
  • 2 հատ դափնու տերև
  • 6 հատ բալի տերև
  • 12 հատ սև պղպեղ
  • 5 հատ մեխակ
  • 1 թ/գ սամիթի սերմ
  • 1 թ/գ համեմի սերմ
  • 2 ճ/գ խոշոր աղ
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 3 ճ/գ 70 % էսենցիա

Պատրաստման եղանակը`


1.Բազուկը մաքրել և կլոր-կլոր կտրատել: Կարող եք նաև կտրատել այլ տարբերակով ևս, էական տարբերություն չի լինի: Սխտորը մաքրել և մեջտեղից երկու մասի բաժանել:
2.Բանկայի մեջ լցնել եռացրած ջուր, թողնել 3-5 րոպե, ջուրը թափել, կտրատած բազուկները և սխտորները տեղավորել մեջը:
3.Ջուրը լցնել կաթսայի մեջ, ավելացնել համեմունքները և եռացնել: Եռացրած մարինադը ավելացնել բազուկի վրա: Բանկան տեղավորել մութ և սառը տեղում, պահել մեկ ամիս: Այս տարբերակով պատրաստված բազուկը շատ համեղ և խրթխրթան է ստացվում:
Բարի ախորժակ

սխտորսառը խոտիկներբազուկէսենցիա

Նմանատիպ գրառումներ
Բազուկով և հալած պանրով խավիար
Մարինացված բազուկ
Ավելուկով սենդվիչ
Մարինացված խորոված կարմիր պղպեղ
Տոնական լցոնած հավ
Դասական մարինացված կարմիր պղպեղ
Դանդուռով թթու
Մարինացված կարմիր պղպեղ
Մարինացված կանաչ լոբի
Դդմիկը մայոնեզով և համեմունքներով
Lյարդով տորթ
Դդմիկը թթվասերի սոուսով
Դդմիկով տորթ