Ոսպով և բազուկով աղցան
Անի Նալբանդյան · փետրվար 1 2018Դիտումներ 19894
Ձմեռային բանջարեղեններով ևս հնարավոր է հետաքրքիր աղցաններ պատրաստել։ Այսօր կսովորենք շատ համեղ ու օգտակար աղցան պատրաստել։
Բաղադրությունը`
- 1 բաժակ ոսպ
- 2 խոշոր բազուկ
- 1 հատ գլուխ սոխ
- 150 գրամ ֆետա պանիր
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- 0,5 թ/գ չորացրած ծիտրոն
- 0,5 թ/գ չորացչած օրեգանո
- 0,5 թ/գ չորացրած ուրց
- 0,5 թ/գ կարմիր պղպեղ
- 1 թ/գ սև պղպեղ
- 1ճ/գ քացախ
- 2ճ /գ ձեթ
- մաղադանոս
- համեմ
- սամիթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Ոսպը մաքրել, լվանալ և խաշել։
2․Բազուկը մաքրել, կտրատել ձողիկների տեսքով։ Վրան ավելացնել մանրացրած օրեգանոն, ծիտրոնը,ուրցը, սև և կարմիր պղպեղը, աղը և ձեթը։ Ձեռքերով բազուկը խառնել այնպես, որ համեմունքները հավասարաչափ տարածվեն։ Եփել 200 աստիճան ջեռոցում։
3Աղցանամանի մեջ լցնել խաշած ոսպը, պատրաստի բազուկը, քառակուսիներով կտրատած ֆետա պանիրը, կիսալուսնաձև կտրատած սոխը, մանր կտրատած կանաչիները։ Ավելացնել քացախը և կիտրոնի հյութը։
Զարդարել ֆետայի կտորներով։
Բարի ախորժակ