Քարաճիկով աղցան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 5 2019Համեղ լանչի համար պետք են համեղ աղցաններ: Այսպիսի աղցաններից մեկը կներկայացնեմ այսօր: Կարող եք պատրաստել երեկոյան ու հաջորդ օրվա լանչի մասին էլ չանհանգստանալ:
Բաղադրությունը`
- 400 գրամ քարաճիկ
- 1 հատ գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 1 հատ պղպեղ
- 1 ատամիկ սխտոր
- 2 սմ կոճապղպեղ
- 1 ճ/գ բալզամիկ քացախ
- 1 ճ/գ սոյայի սոուս
- 1ճ/գ զեյթունի ձեթ
- քունջութ
- համեմ
- կարմիր պղպեղ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Քարաճիկը լվանալ և եփել սառը ջրով 1.5 ժամ: Եփվելուց 5-10 րոպե առաջ աղ ավելացնել: Պատրաստի քարաճիկը ջրքամել և կտրատել 2-3 մասի:
2.Սոխը կտրատել օղակաձև և տապակել զեյթունի ձեթի մեջ, ապա ավելացնել քերած գազարը, մանր կտրատած պղպեղը, բարակ շերտերով կտրատած սխտորն ու կոճապղպեղը: Բոլորը միասին տապակել 5-7 րոպե:
3.Աղցանամանի մեջ լցնել կտրատած քարաճիկը, ավելացնել տապակված բանջարեղենը, մանր կտրատած համեմը: Ավելացնել նաև սոյայի սոուսը, բալզամիկ քացախը, սև և կարմիր պղպեղները: Բոլորը միասին լավ խառնել և թողնել սառնարանում 2 ժամ, որպեսզի աղցանը մարինացվի և համերը միաձուլվեն:Մատուցելիս զարդարել քունջութով:
Բարի ախորժակ