Չիչխանով և դառը շոկոլադով տարտ

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 10 2019
Դիտումներ 4480

Աշնանային թախիծը հաղթահարելու սիրուն ու համեղ միջոցներ եմ ուզում նվիրել Ձեզ: Դառը շոկոլադը ու չիչխանը նրբորեն իրար հաջորդելով՝ համային նուրբ ելևէջներ կբերեն Ձեզ: Ամեն կտորում սեր ու արև կզգաք, մարդի՛կ:

  • Խմորի համար`
    • 100 գրամ դառը շոկոլադ
    • 170 գրամ կարագ
    • 50 գ շաքարի փոշի
    • 250 գ ալյուր
  • Շոկոլադե գանաշի համար`
    • 130 գրամ դառը շոկոլադ
    • 100 մլ 30 %անոց սերուցք
  • Չիչխանով կրեմի համար`
    • 500 գրամ չիչխան
    • 250 գրամ շաքարավազ
    • 10 գրամ դոնդող
    • 60 գրամ կարագ
    • 5 հատ ձու

Պատրաստման եղանակը`


1.Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել շաքարի փոշու և գոլորշու վրա հալեցրած շոկոլադի հետ: Ավելացնել մաղով անցկացրած ալյուրը և խառնել այնքան, որ համասեռ զանգված ստացվի: Ստացված խմորը տեղափոխել սառնարան հանգստանալու մեկ ժամ: Վերցնել 22-24 սմ տրամագծով տորթի կամ տարտի համար նախատեսված կլոր ֆորմա, հատակին յուղաթերթ փռել: Յուղաթերթի վրա և ամանի պատերին կարագ քսել: Խմորը ձեռքով տարածել ամանի ամբողջ մակերեսով այնպես, որ պատերը մի փոքր ավելի հաստ լինեն, ու կտրելուց չփշրվեն:Խմորի հատակն յուղաթերթ փռել, վրան ծանրության համար լոբի կամ բրինձ լցնել, որպեսզի խմորը եփվելուց չբարձրանա:Թխել նախապես տաքացրած 180 աստիճան ջեռոցում 25-30 րոպե: Պատրաստի խմորը թողնել, որ հովանա:
2.Դառը շոկոլադը մանրացնել,վրան լցնել սերուցքը և մարմանդ կրակի վրա հասցնել եռման ու անջատել կրակը: Պատրաստի գանաշը թողնել մի փոքր հովանա, ապա ավելացնել արդեն հովացած խմորի վրա: Տարտը պահել 1 ժամ սառնարանում, որպեսզի գանաշը ամբողջովին պնդանա:
3.Չիչխանը մանրացնել հարիչով կամ մսաղացով աղալ: Ստացված զանգվածը անցկացնել նաև մաղով: Վրան ավելացնել ձուն, շաքարավազը և սկսել եփել գոլորշու վրա: Հենց սկսի չիչխանով կրեմի կողքերից եռ գալ, ավելացնել կարագը: Եփել միչև կրեմի պնդանալը: Դոնդողի վրա ավելացնել 5 ճ/գ սառը ջուր, և թողնել, որ ուռի: Պատրաստի կրեմը հանել գոլորշու վրայից, թողնել 5 րոպե հովանա: Հովացած կրեմից մի քանի գդալ լցնել ուռած դոնդողի վրա, խառնել այնքան, որ դոնդողը ամբողջովին տարրալուծվի և ավելացնել կրեմի մեջ ու խառնել: Կրեմի լցնել արդեն հովացած գանաշի շերտի վրա և տեղափոխել սառնարան ամբողջ գիշեր: Առավոտյան մնում է միայն կտրել և վայելել:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազդառը շոկոլադդոնդողչիչխանսերուցք

Նմանատիպ գրառումներ
Թխվածք <<Դարչինով տանձ>>
Կիտրոնով թխվածք
Էկլեր
Գազարով տորթ
Շոկոլադե տորթ
Սև հաղարջով մաֆին
Տորտինո
Շոկոլադե բիսկվիտ
Սալորով թխվածք
Տիրամիսու
Նուտելայով բրաունի
Սրտաձև միջուկով կեքս
Սև հաղարջով կեքս
Ծիրանով բիսկվիտ
Շոկոլադե կեքս
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Տորթ <<Պանչո>>