Սալորով թխվածք
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 2 2019Սալորով թխվածքի այս բաղադրատոմսը առաջին անգամ հրապարակվել է Նյու Յորք Թայմսում, որից հետո ընթերցողների խնդրանքով այն ևս 11 անգամ տպագրվել է: Ես կգրեմ մեկ անգամ, բայց վստահ եմ, որ Դուք կպատրաստեք բազմաթիվ անգամներ:
Բաղադրությունը`
- 160 գրամ ալյուր
- 120 գրամ կարագ
- 100 գրամ շաքարավազ
- 2 հատ ձու
- 1 թ/գ փխրեցուցիչ
- 2 ճ/գ դարչնագույն շաքարավազ
- 1 թ/գ դարչին
- 1 պտղունց աղ
- 8-10 հատ սալոր
Պատրաստման եղանակը`
1.Սալորները լվանալ, չորացնել, բաժանել երկու մասի, հեռացնել կտերը:
2.Դարչնագույն շաքարավազը և դարչինը խառնել իրար:
3.Սենյակային ջերմաստիճանի կարագն ու շաքարավազը հարել այնքան, մինչև որ զանգվածը սպիտակի: Ավելացնել մի ձուն, լավ հարել, ապա ավելացնել երկրորդը:
4.Առանձին ամանի մեջ իրար խառնել ալյուրը, աղը և փխրեցուցիչը: Ավելացնել հարած զանգվածի վրա, շարունակել խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
5.Թխվածքի ֆորմայի հատակին և պատերին կարագ քսել, լցնել խմորը, գդալով հավասարացնել: Սալորները շարել խմորի վրա այնպես, որ կճեպով կողմը վերևում մնա: Վերջում հավասարաչափ տարածել դարչինի և շաքարավազի խառնուրդը: Թխել նախապես տաքացրած 180 աստիճան ջեռոցում 30-40 րոպե: Պատրաստ լինելը ստուգել փայտիկով: Եթե փայտիկի վրա խմորի հետքեր չմնան, ուրեմն պատրաստ է: Թխվածքը կարելի է մատուցել վանիլային պաղպաղակով:
Բարի ախորժակ