Շոկոլադե տորթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 6 2015թԴիտումներ` 9659
1․Ձուն հարել շաքարավազի հետ այնքան, որ սպիտակ զանգված ստացվի, ավելացնել վանիլինը և նորից հարել։
2․Ավելացնել յուղը, շարունակել հարել, ապա ավելացնել սոդայով մածունը։
3․ Հաջորդաբար ավելացնել կակաոն և ալյուրը։
4․Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Եփել նախապես տաքացրած ջեռոցում 30-40 րոպե։ Պատրաստ լինելը կարելի է ստուգել փայտիկով։ Ջեռոցից հանելուց հետո թողնել, որ հովանա։
5․Կրեմի համար հարել սերուցքը, երբ այն կսկսի պնդանալ, քիչ-քիչ ավելացնել քաղցր կաթը։
6Հովացած խմորը մեջտեղից երկու մասի բաժանել, քսել կրեմը։ Զարդարել խմորի փշրանքներով։
Բարի ախորժակ
1․Եթե շատ հյուրեր ունեք, ապա կարող եք ավելի մեծ ֆորմայի մեջ եփել 2 առանձին շերտեր և միացնել կրեմով։
2․Փշրանքներ ստանալու համար կարող եք խմորից մի փոքր մաս առանձին թխել։ Փշրանքները կարող եք փոխարինել նաև քերած շոկոլադով։
ձու շաքարավազ մածուն ալյուր կակաո Թխվածքներ և տորթեր