Սև հաղարջով կեքս
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Օգոստոսի 29 2015թԴիտումներ` 5168
1.Ձուն հարել 100 գրամ շաքարավազի հետ մինչև փրփրի և սպիտակավուն զանգված դառնա: Ավելացնել ձեթը և շարունակել հարել:
2.Կաթնաշոռը անցկացնել մաղով և ավելացնել հարած ձվի վրա ու նորից հարել:
3.Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել հեղուկ զանգվածի վրա, հարել մինչև համասեռ զանգված ստանալը:
4.Հաղարջը մաքրել, լվանալ, վրան ավելացնել 50 գրամ շաքարավազ:
5.Պատրաստի խմորի 2/3 լցնել ֆորմայի մեջ, ավելացնել շաքարավազով հաղարջը, տարածել ամբողջ մակերեսով և ծածկել մնացած խմորով: Թխել նախապես տաքացրած ջեռոցում 180 աստիճանի տակ 40-45 րոպե: Մատուցելուց առաջ կարելի է շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ
ձու ալյուր կաթնաշոռ սև հաղարջ Թխվածքներ և տորթեր