Կանաչ սխտորը լոլիկով
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Սեպտեմբերի 1 2015թԴիտումներ` 10056
1.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել և տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը:
2.Բիբարը կտրատել բարակ շերտերով և ավելացնել տապակվող սոխի վրա, տապակել 5-7 րոպե:
3.Լոլիկները լվանալ, հեռացնել կեղևը և կտրատել բարակ կիսալուսնաձև կտորներով: Ավելացնել բիբարի վրա: Երբ սկսի լոլիկից անջատված հյութը եռալ, ավելացնել 3-4 սմ երկարությամբ կտրատած կանաչ սոխը և շարունակել եփլ մոտ 15 րոպե: Երբ հյութը գրեթե ամբողջովին կգոլորշանա, ավելացնել մանր կտրատած համեմը, համեմել աղով և սև պղպեղով: Շարունակել եփել ևս 2-3 րոպե և անջատել կրակը: Կարելի է մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Բարի ախորժակ
կանաչ սխտոր լոլիկ բիբար Աղցաններ