Սպիտակ գինով իշխան
Անի Նալբանդյան · ապրիլ 6 2015Դիտումներ 10551
Լեհական ասացվածքը ասում է, որպեսզի ձուկը համեղ լինի, պետք է լողա երեք անգամ՝ ջրի մեջ, կարագի մեջ և գինու մեջ:
Բաղադրությունը`
- 1 կգ իշխան
- 175 գրամ սպիտակ գինի
- 50 գրամ լիմոն կամ 275 գրամ նռան հատիկներ
- թարխուն
- կանաչ սոխ
- համեմ
- աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Ձուկը լավ լվանալ, մինչև որ մաքրվի արտաքին լորձից, հետո հեռացնել թեփուկն ու փորոտիքը: Ձուկը համեմել աղով և սև պղպեղով: Ամենաքիչը մեկ ժամ թողնել, որ աղը ներծծվի մսի մեջ:
2.Կաթսայի հատակին խաչաձև դնել փայտիկներ, լցնել սպիտակ գինի: Ձողերի վրա շարել նախապատրաստած և աղ արած իշխանը: Ձկան վրա ցանել խոշոր կտրտած թարխուն, համեմ և կանաչ սոխ: Կաթսան ծածկել և մարմանդ կրակով ձուկը շոգեխաշել 18-20 րոպե:
3.Իշխանը մատուցել տաք: Առանձին մատուցել լիմոն կամ նռան հատիկներ: Ցանկության դեպքում կարելի է նաև մի փոքր կարագ ավելացնել:
Բարի ախորժակ