Դանդուռով ձվածեղ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Հուլիսի 2 2015թԴիտումներ` 13095
1․Դանդուռը լվանալ սառը ջրով և խաշել աղաջրի մեջ։ Խաշելուց հետո տեղափոխել սառույցով ջրի մեջ, պահել 1 րոպե և քամել։ Քամելուց հետո մանր կտրատել։
2․Սոխը կտրատել և սոխառած պատրաստել։ Սոխառածի վրա ավելացնել կտրատած դանդուռը և խառնել։ Ավելացնել հարած ձուն, կափարիչը փակել և մարմանդ կրակի վրա եփել 4-5 րոպե։ Մատուցել սխտոր-մածունով։
Բարի ախորժակ