Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ

Անի Նալբանդյան · հուլիս 10 2015
Դիտումներ 10245

Ամռանը նախաճաշ պատրաստելը շատ հեշտ է: Պետք է սառնարանում ունենալ ընդամենը լոլիկ և ձու: Համեղ նախաճաշը պատրաստ է:

Բաղադրությունը`

  • 4 հատ ձու
  • 3 հատ նրբերշիկ
  • 2 հատ լոլիկ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 0.5 հատ կծու պղպեղ
  • խառը կանաչի
  • 30 գրամ հալած յուղ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Գլուխ սոխը մաքրել և մանր կտրատել:
2.Կծու պղպեղից հեռացնել սերմերը և կտրատել կիսալունաձև:
3.Թավայի մեջ տաքացնել յուղը և տապակել սոխն ու կծու պղպեղը: Երբ բանջարեղենը սկսի փափկել, ավելացնել շեղանկյուն կտրատած նրբերշիկը, շարունակել տապակել 2-3 րոպե:
4.Այդ ընթացքում լոլիկները լվանալ, վրան լցնել եռացրած ջուր, թողնել 2-3 րոպե ջրի մեջ և կեղևահանել: Կտրատել կիսալուսնաձև և ավելացնել տապակվող բանջարեղենի և նրբերշիկի վրա: Երբ լոլիկի հյութը կգլորշանա, ավելացնել կտրատած խառը կանաչին, աղ անել և խառնել: Վրան ավելացնել աղով և պղպեղով համեմված հարած ձուն: Ձվածեղը տեղափոխել տաքացրած ջեռոցի մեջ և եփել 5-10 րոպե: Եթե թավան կարող եք դնել ջեռոց, ապա միանգամից տեղափոխեք ջեռոց, հակառակ դեպքում տեղափոխեք հրակայուն ամանի մեջ ու նոր ջեռոց:
Բարի ախորժակ

ձունախաճաշլոլիկնրբերշիկկծու պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Ձվածեղ <<Լիսաբոն>>
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Նախաճաշ <<Մինի Պիցցա>>
Ավոկադոյով տոստ
Վայրի ծնեբեկով ձվածեղ
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ
Մաղադանոսով կոտլետ
Սպանախով ձվածեղ
Դերունի
Բրոկոլիով ձվածեղ
Դանդուռով ձվածեղ
Բանանով հաց
Ձվով աղցան-նախաճաշ
Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ