Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ

Անի Նալբանդյան · հունիս 19 2016
Դիտումներ 7657

Արագ պատրաստվող նախաճաշը առավոտյան ամենալավ օգնական է։ Ահա այդպիսի արագ պատրաստվող և շատ հեշտ բաղադրատոմս։

Բաղադրությունը`

  • 4 հատ ձու
  • 4 հատ կարտոֆիլ
  • 1 հատ դդմիկ
  • 10 ճյուղ կանաչ սոխ
  • համեմ
  • ձեթ
  • սև և կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կարտոֆիլը և դդմիկը լվանալ, մաքրել և կտրատել 1սմ*1սմ խորանարդիկներով։ Տապակել տաքացրած ձեթի մեջ տաս րոպե։ Ավելացնել կանաչ սոխև և տապակել ևս 2-3 րոպե։ Համեմել աղով։
2․Ձուն հարել, համեմել աղով և պղպեղներով։ Ավելացնել բանջարեղենի վրա և կափարիչով փակել։ Պարբերաբար խառնել մինչև ձուն եփվի։ Զարդարել կտրատած համեմով։

ձունախաճաշդդմիկկարտոֆիլկանաչ սոխհամմե

Նմանատիպ գրառումներ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Դերունի
Ավոկադոյով տոստ
Ձվածեղ <<Լիսաբոն>>
Վայրի ծնեբեկով ձվածեղ
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Մաղադանոսով կոտլետ
Սպանախով ձվածեղ
Բրոկոլիով ձվածեղ
Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ
Դանդուռով ձվածեղ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Նախաճաշ <<Մինի Պիցցա>>
Բանանով հաց
Ձվով աղցան-նախաճաշ
Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ