Ավոկադոյով տոստ
Անի Նալբանդյան · օգոստոս 15 2019Դիտումներ 1126
Ավոկադոն գիտի ինչպես Ձեզ գեղեցկացնել ներսից ու դրսից։ Առողջ սնունդն ու գեղեցիկ մաշկը կապահովեք այսօրվա բաղադրատոմսին հետևելով։
Բաղադրությունը`
- 1 հատ ավոկադո
- 3 հատ ձու
- 3 կտոր տոստի հաց
- 1 ատամիկ սխտոր
- ծովի աղ
- հատիկավոր պղպեղների խառնուրդ
Պատրաստման եղանակը`
1․Ավոկադոն մաքրել, պատառաքաղով վերածել պյուրեի, համեմել աղով և հատիկավոր պղպեղների խանուրդով։
2․ Ձուն կոտրել և պատրաստել ակնիկ։
3․Հացը պատրաստել տոստի սարքով, վրան սխտոր քսել,ապա հացի ամբողջ մակերեսով քսել պյուրեից ու վրան դնել պատրաստի ակնիկը։
Բարի ախորժակ
Նմանատիպ գրառումներ

Նախաճաշը կարելի է դարձնել համեղ և օգտակար դանդուռով ձվածեղի շնորհիվ։ Պատրաստեք և վայելեք այս անչափ համեղ և օգտակար բույսը։

Նախաճաշը օրվա սննդակարգի կարևոր մասն է, բայց շատ հաճախ մենք այն բաց ենք թողնում առավոտյան շատ քիչ ժամանակ ունենալու պատճառով։ Առաջարկում եմ նախաճաշ, որը կարող ենք պատրաստել երեկոյան, իսկ առավոտյան մնում է միայն վայելել համեղ և առողջարար նախաճաշը։
