Նախաճաշ <<Մինի Պիցցա>>

Անի Նալբանդյան · մայիս 7 2015
Դիտումներ 7266

Լավ նախաճաշը լավ օրվա սկիզբ կարող է դառնալ, ուրեմն անցնենք գործի։ Այս նախաճաշը կարող է հիշեցնել մինի պիցցա, չնայած ես սովոր եմ այն պատրաստել հնդկական հացով։ Կարելի է նաև ասել, որ այն հնդկական, հունական և իտալական խոհանոցների միքս է իմ համեստ հայկական խոհանոցում։ Ժամանակ չկորցնենք և անցնենք բաղադրատոմսին։

Բաղադրությունը`

  • 2 հատ պիտա կամ 4 հատ փարաթա
  • 2 կապ սպանախ
  • 2 հատ լոլիկ
  • 50 գրամ ֆետտա
  • 4 հատ ձու
  • զեյթունի ձեթ
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1․Պիտան հորիզոնական ուղղությամբ բաժանել 2 մասի, վերևի շերտի վրա քսել զեյթունի ձեթ և 5 րոպե դնել վառանարում, որպեսզի հացը թարմանա և կարմրի։ Իսկ եթե թարմ թխված փարաթա եք օգտագործում, ապա այս քայլը կարող եք բաց թողնել։
2․Թավան տաքացնել, ավելացնել զեյթունի ձեթ։ Սպանախը լվանալ և տապակել ձեթի մեջ 5 րոպե։
3․Լոլիկը լվանալ, կլպել, կտրատել կլոր-կլոր, համեմել աղով և սև պղպեղով։
4․Տապակած սպանախը դնել հացի վրա, վրան շարել կտրատած լոլիկները, մեջտեղում կոտրել ձուն, վրան ավելացնել մանրացրած ֆետան։ Դնել 175 C ջեռոցում 5-10 րոպե կախված նրանից, թե ձուն ինչքան եփված եք սիրում։ Մատուցել անմիջապես տաք վիճակում։
Բարի ախորժակ

ձունախաճաշլոլիկսպանախփարաթապիտաֆետտա

Նմանատիպ գրառումներ
Ձվածեղ <<Լիսաբոն>>
Սպանախով ձվածեղ
Լոլիկով և նրբերշիկով ձվածեղ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Ավոկադոյով տոստ
Վայրի ծնեբեկով ձվածեղ
Ավոկադայով և ձվով նախաճաշ
Ծնեբեկով և դդմիկով ձվածեղ
Կարտոֆիլով և դդմիկով ձվածեղ
Մաղադանոսով կոտլետ
Դերունի
Բրոկոլիով ձվածեղ
Դանդուռով ձվածեղ
Բանանով հաց
Ձվով աղցան-նախաճաշ
Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ