Ձուն <<զամբյուղներ>>-ի մեջ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Դեկտեմբերի 12 2014թԴիտումներ` 4117
Կեքս պատրաստելու տարան կարագապատել: Հացերի չոր մասերը հանել, փափուկ մասերը կլոր-կլոր կտրատել, որոնք էլ կլինեն զամբյուղի հատակները: Պատերը սարքելու համար հացը բաժանել երկու մասի: Մի կեսը թողնել ամբողջական, իսկ մյուս կեսից կտրել 1/3 մասը: Պատերը հավաքել հատակի շուրջը: Կարագը հալեցնել և քսել զամբյուղների հատակին և պատերին: Ցանել քերած պանիրը, դնել խոզապուխտը, զգուշորեն ավելացնել ձուն, համեմել աղով ու ծիթրոնով և դնել 180 տաքությամբ ջեռոցում 20 րոպեով:
տոստ ձու խոզապուխտ ծիտրոն կարագ պանիր Նախաճաշ