Դանդուռով ձվածեղ

Անի Նալբանդյան · հուլիս 2 2015
Դիտումներ 14551

Նախաճաշը կարելի է դարձնել համեղ և օգտակար դանդուռով ձվածեղի շնորհիվ։ Պատրաստեք և վայելեք այս անչափ համեղ և օգտակար բույսը։

Բաղադրությունը`

  • 1 կապ դանդուռ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 հատ ձու
  • 30 գրամ հալած յուղ կամ կարագ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Դանդուռը լվանալ սառը ջրով և խաշել աղաջրի մեջ։ Խաշելուց հետո տեղափոխել սառույցով ջրի մեջ, պահել 1 րոպե և քամել։ Քամելուց հետո մանր կտրատել։
2․Սոխը կտրատել և սոխառած պատրաստել։ Սոխառածի վրա ավելացնել կտրատած դանդուռը և խառնել։ Ավելացնել հարած ձուն, կափարիչը փակել և մարմանդ կրակի վրա եփել 4-5 րոպե։ Մատուցել սխտոր-մածունով։
Բարի ախորժակ

ձունախաճաշդանդուռգլուխ սոխ

Նմանատիպ գրառումներ
Սպանախով ձվածեղ
Խնձորով վարսակի փաթիլներ
Բրոկոլիով ձվածեղ
Մաղադանոսով և լոլիկով ձվածեղ
Մաղադանոսով կոտլետ