Պասի թխվածքաբլիթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մարտի 17 2015թԴիտումներ` 6267
1.Ալյուրը մաղել, վրան ավելացնել շաքարավազը և ձեթը: Ձեռքերով խմոր հունցել: Պետք է ստացվի էլաստիկ, ոչ այնքան փափուկ խմոր: Եթե խմորը փշրվում է, ավելացնել սառը ջուր: Ջրի չափը կախված է ալյուրի որակից:
2.Խմորից ձևավորել փոքր ձվի չափ գնդիկներ: Ջեռոցի թավայի վրա յուղաթերթ դնել, գնդիկները շարել վրան: Մատով գնդիկների վրա փոսիկներ անել: Փսիկների մեջ լցնել ջեմ: Թխել 160 աստիճան ջեռոցում 15-20 րոպե: Մատուցելուց առաջ վրան ցանել շաքարի փոշի:
Բարի ախորժակ
ալյուր շաքարավազ ձեթ ջեմ Թխվածքներ և տորթեր