Նարնջով թխվածքաբլիթ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / ապրիլ 27 2020Դիտումներ` 815
Բաղադրությունը`
- 1 հատ նարինջ
- 500 գրամ ալյուր
- 4 ճ/գ շաքարավազ
- 2 թ/գ փխրեցուցիչ
- շաքարի փոշի
- 100 մլ ջուր
- 3 ճ/գ ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.Նարինջի վրա լցնել եռացրած ջուր, թողնել 3-5 րոպե, ապա լավ լվանալ և անցկացնել մսաղացով՝ առանց կեղևը հեռացնելու։
2․Աղացած նարինջի վրա ավելացնել շաքարավազը, ջուրը, ձեթը և խառնել։
2․Առանձին տարայի մեջ ալյուրի վրա ավելացնել փխրեցուցիչը և մի պտղունց աղը։
4․Չոր զանգվածը լցնել նարինջի թաց զանգվածի վրա և հունցել մինչև ստացվի փափուկ, ձեռքերին չկպնող խմոր։
5․Խմորը բաժանել փոքրիկ գնդիկների։ Յուրաքանչյուր գնդիկը մատներով խաղալով վերածել 1 սմ հաստությամբ և 12-13 սմ երկարությամբ պարանի, ապա հանգույց անել։ Թխել 180 աստիճան ջեռոցում 25-30 րոպե։ Մատուցելուց առաջ վրան շաքարի փոշի շաղ տալ։ Շատ համեղ է ստացվում թեյի հետ։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Կախված մրգի հյութեղությունից և ալյուրի որակից, հնարավոր է ալյուրը ավելի շատ կամ ավելի քիչ պահանջվի։ Դրա համար էլ ալյուրը քիչ-քիչ ավելացրեք։
2․Թխվածքաբլիթները կարող եք թխել նաև գնդիկների տեսքով։
թխվածքներ և տորթերալյուրշաքարավազփխրեցուցիչնարինջձեթ
