Շառլոտկա
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / դեկտեմբեր 3 2015Դիտումներ` 12922
Բաղադրությունը`
- Խմորի համար`
- 4 հատ ձու
- 1 բաժակ շաքարավազ
- 1 բաժակ ալյուր
- 1 թ/գ փխրեցուցիչ
- 2 հատ խնձոր
- Մրգային միջուկի համար`
- 5 հատ խնձոր
- 50 գրամ կարագ
- 2 ճ/գ շաքարավազ
- 1 ճ/գ կոնյակ
- 1 թ/գ դարչին
- 50 գրամ ընկույզ
Պատրաստման եղանակը`
1.Խնձորները լվանալ, հեռացնել կեղևը և բաժանել յուրաքանչյուրը 8 հավասար մասի։
2.Թավայի մեջ հալեցնել կարագը, ավելացնել 1 ճ/գ շաքարավազը, խառնել և ավելացնել խնձորները։ Տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել դարչինը և նորից 1 ճ/գ շաքարավազ։ Որպեսզի խնձորները ավելի լավ գույն և բույր ունենան, ավելացնել 1 ճ/գ կոնյակ և այրել։ Այսպես շաքարավազը ավելի հեշտ կկարամելացվի։ Պատրաստի խնձորները թողնել, որ մի փոքր հովանան։ Թխվածքի ամանի հատակին և պատերին կարագ քսել։ Խնձորները ծաղիկի տեսքով դասավորել ամանի հատակին։ Վրան լցնել մանրացրած ընկույզը։
2.Խմորը պատրաստելու համար նախ ձվերը հարել, ապա քիչ-քիչ ավելացնել շաքարավազը և հարել այնքան, մինչև որ ստացվի սպիտակ զանգված։ Ապա ավելացնել ալյուրի և փխրեցուցիչի խառնուրդը։ Որպեսզի խմորը լավ բարձրանա, ալյուրը անցկացնել մաղով։ Այսպես ալյուրը թթվածնով կհարստանա ու խմորը լավ կբարձրանա։ Պատրաստի խմորի մեջ ավելացնել նախօրոք մաքրած և կտրատած 2 հատ խնձոր։ Խմորը ավելացնել արդեն իսկ ծաղիկի տեսքվ շարված խնձորների վրա, գդալով թեթևակի հավասարեցնել և թխել 180 աստիճան ջեռոցում 20-30 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո թողնել մոտ 10 րոպե , որ հովանա, ապա շուռ տալ շառլոտկան։ Այսպիսով խնձորները կհայտվեն վերևում և ավելի գեղեցիկ տեսք կունենա։ Մատուցել թեյի կամ սուրճի հետ։
Բարի ախորժակ
թխվածքներ և տորթերալյուրշաքարավազդարչինխնձորկոնյակ
